ԻԻրինա Մկրտչյան

16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցու կրծքավանդակին

16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցու կրծքավանդակին

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակիչ 16-ամյա պատանի։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է մեխի վրա ընկնելու հետևանքով:

«ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ի ժամը 22-ի սահմաններում Ագարակ քաղաքի Թումանյան փողոցում հիվանդանոց տեղափոխված պատանուն դանակով խփել էր հասակակից համադասարանցին։ Նա խոստովանական դիմում է ներկայացրել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում