ՄՄարո Թարվերդյան

Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 92 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ

Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 92 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 92 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
  • Հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք:
  • Մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
  • Շահումով խաղերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
  • Շինարարության ոլորտում (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
  • Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
  • Այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 12 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 92 հարկ վճարողների ցանկը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում