ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

Տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել անհատ ձեռնարկատիրոջ կողմից ք․Երևան, Սեբաստիա 96/1 հասցեում «ԼԱԿ-Ա-ԲՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող, ինչպես նաև Արագածոտնի մարզ, գ. Արտենի, Երևան-Գյումրի մայրուղի հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հետազոտությունների արդյունքում տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի բենզալցակայանի ու Արագածոտնի Արտենի գյուղի գազա-բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտները կապարակնքվել են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում