ՎՎարդուհի Հարությունյան

Հանձնառու ենք աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ամբողջ համակարգը. Հոֆմայսկի

Հանձնառու ենք աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ամբողջ համակարգը. Հոֆմայսկի

Ուրախ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, թե ինչ է նշանակում լինել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Այդ մասին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը նշել է դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկին:

Նա հույս է հայտնել, որ բոլոր երկրները կհետևեն Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի օրինակին: Հոֆմանսկին կարևորել է ամբողջ աշխարհի կողմից փաստաթղթի վավերացումը, ինչը, նրա խոսքով, բխում է ամբողջ մարդկության շահերից:

«Մենք ուրախ կլինենք շարունակել համագործոկցությունը դատարանի՝ Մասնակից պետությունների ասամբլեայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության, անդամ պետությունների և այլ շահառուների հետ՝ առաջ մղելու այդ համատեղ նպատակը»,- ասել է պաշտոնյան:

Նա Հայաստանին կոչ է արել՝ ստորագրելու Դատարանի «Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագիրը», նշել, որ կառույցում բոլորը հանձնառու են աշխատելու Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ողջ համակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում