Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Քաղաքապետին զեկուցվեց, որ Մարությսնի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել:
«Նրանք, ովքեր արհամարհանք ունեն այս ինստիտուտի նկատմամբ, պետք է հեռանան, նրանց փոխարեն գան նոր մարդիկ նույն ուժից: Էնպես չի, որ այդ մանդատը մեզ է մնալու»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Ավագանու արտահերթ նիստի օրակարգային հարցերի թվում է ընդդիմադիր մի քանի անդամների մանդատից զրկելու նախագիծը։ Առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայությունների և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։










