ՎՎահե Դավթյան

Արդիականացվում են ՆԳՆ ենթակա ծառայությունների շնավարժարաններն ու ծառայողական շների կարողությունները

Արդիականացվում են ՆԳՆ ենթակա ծառայությունների շնավարժարաններն ու ծառայողական շների կարողությունները

Հունվարի 30-ին ներքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցել են ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, փրկարար և ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև կինոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ներկայացրել է ոստիկանության և փրկարար ծառայության շնավարժարանների ներկայիս վիճակը, համալրվածությունը, ծառայության բնույթն ու ուղղությունները։ Նա հատկապես ընդգծել է 2023 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, որոնց շրջանակում ոստիկանության ՊՊԳՎ շնավարժարանը համալրվել է ծառայողական նոր շներով, նաև արտերկրում անցել են համապատասխան վարժանքներ։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության քաղաքականությունը՝ փրկարար ու ոստիկանության շնավարժարանների արդիականացման, նաև շնաբուծարանների կազմավորման ուղղությամբ։

Խորհրդակցության մասնակիցները մասնագիտական կարծիքներ են փոխանակել ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվելիք գործողությունների մասին՝ նպատակ ունենալով բարելավել ծառայողական շների պահման վայրերը, զարգացնել կարողություններն ու ստեղծել բուծարաններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծանոթանալու շնավարժարանների առկա վիճակին, նաև ներկայացնել առաջարկություններ ու շարունակել մասնագիտական քննարկումները՝ ոլորտում երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում