ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ

ԴԴիանա Գասպարյան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքի իր նստավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Պաշտոնյաները քննարկել են Գազայի հատվածում և Արևմտյան ափին իրավիճակը։ ԶԼՄ-ների տվյալով՝ օրակարգում են եղել հետպատերազմյան հնարավոր զարգացումները: Լրատվամիջոցների տվյալով՝ Աբասն անընդունելի և վտանգավոր է որակել պաղեստինցիների բռնի տեղահանման հնարավորությունը և այդ ուղղությամբ իսրայելական կողմի գործողությունները:

Բլինքենը Ռամալլահ է մեկնել Իսրայելի ղեկավարության հետ մի շարք հանդիպումներից հետո։ Օրեր առաջ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ամերիկացի դիվանագետը հերթական անգամ մեկնում է մերձավորարևելյան տարածաշրջան և փորձելու է հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակներ գտնել։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում