ԼԼիլիթ Ասատրյան

Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող ընտանիքներին. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող ընտանիքներին. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում:

 
«Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։

 

Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։

 

Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։

 

Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում»,- նշված է գրառման մեջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում