ԻԻրինա Մկրտչյան

Քաղաքացիներն այսուհետ կարող են կատարողական վարույթներով վճարումներ կատարել անմիջապես «Անձնական գրասենյակի» միջոցով

Քաղաքացիներն այսուհետ կարող են կատարողական վարույթներով վճարումներ կատարել անմիջապես «Անձնական գրասենյակի» միջոցով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկված «Անձնական գրասենյակ» թվային հարթակի պետական վճարումների e-payments էլեկտրոնային համակարգին ինտեգրվելու արդյունքում քաղաքացիներն այսուհետ կարող են անմիջապես իրենց օգտահաշվից կատարել գույքային բնույթի (բացառությամբ ալիմենտի և տոկոսային հաշվարկ պարունակող պարտավորության) կատարողական վարույթներով վճարումները։

 
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ թվային նոր լուծումների շնորհիվ՝ օգտահաշիվ ունեցող ֆիզիկական անձինք կարող են վճարել ոչ միայն իրենց, այլև այլ անձնաց պարտավորությունների համար միաժամանակ մի քանի կատարողական վարույթով։ Կատարված վճարումներով կատարողական վարույթները կկարճվեն ինքնաշխատ եղանակով սեղմ ժամկետում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում