ԱԱսպրամ Սարատիկյան

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում