ԱԱնժելիկա Ժամհարյան

Երևանում տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում» թեմայով աշխատաժողով

Երևանում տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում» թեմայով աշխատաժողով

ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Երևանում տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՍԴ նախագահը, դատավորները, աշխատակազմի ներկայացուցիչները։

 

ՍԴ-ից տեղեկացնում են, որ աշխատաժողովի նպատակն էր մասնագիտական քննարկման միջոցով ուսումնասիրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված տեսական խնդիրները, միջազգային դատարանների նախադեպային որոշումները, ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները, առաջատար երկրների փորձը։

 

Աշխատաժողովի ընթացքում համապատասխան միջազգային չափորոշիչներով քննարկվել է նաև «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» օրենքի կիրառման միջազգային փորձը։

 

Աշխատաժողովը վարել է ոլորտի վաստակաշատ փորձագետ Ջերեմի Մաքբրայդը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում