ԱԱնժելիկա Ժամհարյան

Գավառում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Գավառում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Ալվարդ Հերգնյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ)։

 

Մասնավորապես՝

  • չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծման և կրծողների ոչնչացում.
     
  • արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
     
  • սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում