ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին ԱՄՆ գործուղելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք «The Universality of the International Criminal Court: On the importance of ratifying the Rome Statute and the Agreement on the Privileges and Immunities of the ICC» խորագրով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում