ԱԱնժելիկա Ժամհարյան

Փորձագիտական կենտրոնում կիրականացվեն մարդու մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություններ

Փորձագիտական կենտրոնում կիրականացվեն մարդու մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություններ

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություններ:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնի ձեռք բերած նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։ Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր-ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում