ԼԼիլիթ Ասատրյան

Կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել հորատված խորքային հորը. ԲԸՏՄ

Կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը,  կապարակնքվել հորատված խորքային հորը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և համար 3 հանրային լողափում։

 

Պարզվել է, որ հանրային լողափում գործունեություն ծավալող ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ն ապօրինի հորատել է խորքային հոր։

 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում