ԱԱնժելիկա Ժամհարյան

Չինաստանի դեսպանատանը տրվել է պաշտոնական ընթրիք. դեսպանն ու նախարարը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտի համագործակցության մի շարք հարցեր

Չինաստանի դեսպանատանը տրվել է պաշտոնական ընթրիք. դեսպանն ու նախարարը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտի համագործակցության մի շարք հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնի հետ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Պաշտոնական ընթրիքի ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա ընդլայնումը, արդարադատության ոլորտում երկու երկրների միջև առկա և հնարավոր համագործակցության ուղղությունները։

Նախարարը խոսել է արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում` հակակոռուպցիոն քաղաքականության, նվերների ինստիտուտի, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել և ընդլայնել արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում