ԱԱնժելիկա Ժամհարյան

Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը մեկ այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է կաշառքի դիմաց ընդունել իր ստորաբաժանումում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը մեկ այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է կաշառքի դիմաց ընդունել իր ստորաբաժանումում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է: Այնուհետև ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է նրա հրամանագրման գործընթացը: Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում