ԱԱնժելիկա Ժամհարյան

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ կիրառվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ կիրառվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման հիման վրա Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, նույնաբնույթ արարքների կատարման համար «խիստ նկատողություն» ստանալուց հետո, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

«Մասնավորապես, դատախազը պարբերաբար՝ առանց հարգելի պատճառի, բացակայել է աշխատավայրից, դատական նիստերին ներկայացել է ոչ պատշաճ հագուստով:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ հաստատել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի հրամանով Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում