ԱԱնժելիկա Ժամհարյան

Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները

Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզի այն անցակետերը, որտեղ պարեկապահակետային ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ Վահե Ղազարյանը և նրան ուղեկցող պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել ծառայողական պրտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշաքարին:

 

Նրանք նաև այցելել են Սյունիքի մարզում ոստիկանության զորքերի տեղակայման վայրեր, տեղում ծանոթացել ՆԳՆ ՈԶ զինծառայողների կենցաղային պայմաններին:

 

 

 

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում