ՄՄարիա Գաբրիելյան

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Ներկայացված երեք թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը, ասաց, որ նա ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Եղել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, զբաղվել է դասախոսական աշխատանքով: 2021-ից մինչ օրս Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում