ԼԼիլիթ Ասատրյան

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ-ում կազմակերպված աշխատաժողովին

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ-ում կազմակերպված աշխատաժողովին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելու հնգամյակի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կազմակերպված աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ՍԴ-ից: 

 

«Դատական երկխոսություն՝ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքի մեխանիզմի միջոցով» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովը համախմբել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ազգային Բարձր դատարանների նախագահներին և մշտական ներկայացուցիչներին:

 

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է 16-րդ արձանագրության դերը Սահմանադրությունների և Բարձր դատարանների զարգացման գործում, ինչպես նաև՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմի կիրառումը ազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի տեսանկյունից։ Նիստի մասնակիցները կիսվել են մեխանիզմի կիրառման իրենց փորձով:

 

Կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ առաջարկվող խորհրդատվական կարծիքը գործիք է, որի միջոցով ներպետական դատարանները հաղորդակցվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ։

 

Ծանոթագրություն. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմը չի պարտադրում կողմերին ենթարկվել խորհրդատվական կարծիքում նշված առաջարկություններին և չի ստեղծում հնարավոր վտանգ ներպետական օրենսդրությունների համար։

 
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացրել է 22 պետություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում