ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շահառուների թիվը կհամալրվի. նախագիծ

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շահառուների թիվը կհամալրվի. նախագիծ

Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, որ նախագիծը վերաբերում է մեկ մարդու, որը ևս պետք է ընդգրկված լինի իրականացվող սոցիալական ծրագրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում