ԱԱրսեն Մկրտչյան

ՊԵԿ-ը շինարարության ոլորտում բացահայտել է աշխատողի չձևակերպման դեպքեր

ՊԵԿ-ը շինարարության ոլորտում բացահայտել է աշխատողի չձևակերպման դեպքեր

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետեկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ 2023 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման մի շարք դեպքեր: 

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Մասնավորապես, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2023-ի երրորդ եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում