ԱԱրսեն Մկրտչյան

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 52 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 52 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, հոգեկան ներգործության՝ 6, բնակարանային գողության, գույքը հափշտակելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, սպանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, դրամանենգության, փաստաթղթի կեղծիքի ու ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության, անառակաբարո արարք կատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար. 5 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում