ԼԼիլիթ Ասատրյան

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Այդ մասին ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Ըստ հոդվածի՝ նշված արարքների համար (այդ թվում՝ ծանրացնող հանգամանքների զուգորդմամբ) նախատեսված է պատիժ՝ տուգանքից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։

 

Կոչ ենք անում չխախտել օրենքը, այլապես բոլոր օրինախախտները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է գրառման մեջ։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում