ԱԱրսեն Մկրտչյան

Ավտովթար Լանջիկ գյուղի մոտակայքում

Ավտովթար Լանջիկ գյուղի մոտակայքում

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Շ․ Ա․),  Mazda (վարորդ՝  Ս․ Ա․, ծնված 1991 թ․)  և «ՎԱԶ» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով  և հոսպիտալացվել բժշկական կետրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել  Mazda և «ՎԱԶ» ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում