ԼԼիլիթ Սեդրակյան

Երևանում անցկացված հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու և ավտոմեքենաներին, ուղևորին հարվածներ հասցնելու վերաբերյալ վարույթներով ձերբակալվել է 2 անձ

Երևանում անցկացված հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու և ավտոմեքենաներին, ուղևորին հարվածներ հասցնելու վերաբերյալ վարույթներով ձերբակալվել է 2 անձ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող Ford Tranzit մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։

Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ, 195-րդ հոդվածի 2-րդ մասերով։

Հավաքի մասնակիցների մեկ այլ խումբ, փակելով Խանջյան փողոցը և խոչընդոտելով տվյալ հատվածով ընթացող ավտոմեքենայի ընթացքը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, վնասել դիմապակին: Նշված դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկական անձ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում