Ո՛չ կորոնավիրուսին, կյանքը շարունակվում է

ՄՄարիամ Մխիթարյան

Ոչ կորոնավիրուսը, ոչ էլ ուժեղ քամին չեն խանգարել կառնավալի անցկացմանը Բելգիայի Ալսթ քաղաքում: Ընդգրկված են տարբեր թեմաներ և առաջինը, ինչպեսև սպասվում էր, բրեքսիթն է և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Քննադատության է ենթարկվել միայն հրեական թեման: Քաղաքի հրեական համայնքը վրդովված էր օրթոդոքս հրեաների հագուկապի ծաղրանկարներից: Միջոցառման կազմակերպիչները, սակայն, նշել են, որ բոլոր թեմաներն էլ լավ են կառնավալի համար, ամեն ինչ թույլատրվում է, և նպատակը մեկն է՝ ծիծաղեցնել մարդկանց, բարձրացնել նրանց տրամադրությունը ու ոչ մեկին չվիրավորել: Քաղաքագլուխն էլ հիշեցրել է, որ Ալսթը ռասիստական կամ հակահրեական քաղաք չէ, հակառակը՝ այն հումորով, ստեղծագործ, շատ ջերմ ու ժողովրդավարական քաղաք է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում