Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաներ են: Տեղեկություններ կան, որ հասարակական կարգի կոպիտ խախտման մեղադրանքով ձերբակալվածների թիվն անցել է 200-ը։
Հաղորդվում է TikTok, Instagram և X սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակման մասին։ Բաքվի կրթության վարչությունից հայտնել են, որ հանրակրթության որոշ հաստատություններում արձանագրվել են դպրոցական և ուսումնական միջավայրին չհամապատասխանող վարքագծի դեպքեր։ Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին, ինչից հետո մյուս աշակերտներն են հրաժարվել հաճախել դպրոց՝ ի նշան համերաշխության։ Ակցիաներին միացել են աշակերտների ծնողները և ուսուցիչները:
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը դատապարտել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի հետ կապված նոր սահմանափակումները՝ շեշտելով, որ անընդունելի է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումը։
«Գլխաշորը խոչընդոտ չէ, այն հավատքի պահանջ է։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել գաղափարական պարտադրանքին։ Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կշտկի այս սխալը»,- շեշտել է Էրդողանի գլխավոր խորհրդականը։ Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունն արձագանքել է Սարալի հայտարարությանը՝ կոչ անելով չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին:
Մանրամասները՝ տեսաշարում:













