Հարգե՛ք ձեր ստորագրությունը. Արաղչին՝ ԱՄՆ-ին

ԴԴիանա Գասպարյան

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը համախմբված է և պատրաստ է պաշտպանել սեփական արժեքները: Աբբաս Արաղչին շեշտել է՝ եթե Իսլամական Հանրապետությանն ուղղված սպառնալիքները չդադարեցվեն, Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են կասկածի տակ հայտնվել: «Հարգե՛ք ձեր ստորագրությունը»,- դիմել է նախարարը Վաշինգտոնին։

Իրանին է անդրադարձել ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան կողմը զիջումներ է ստացել Թեհրանից:

«Նրանք պետք է հետևեն այդ զիջումներին: Նաև չեն կարող միջուկային զենք ունենալ։ Մենք ստանալու ենք այն, ինչը ես անվանում եմ միջուկային փոշի՝ հարստացված ուրանը: Ես ռեժիմի փոփոխություն չեմ ցանկանում, չնայած դա արդեն տեղի է ունեցել։ Կարծում եմ՝ նոր ռեժիմն ավելի ողջամիտ է», - մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը հավելել է՝ նավթի գները կարգավորվում են, Հորմուզի նեղուցն ապաշրջափակվել է: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամեն դեպքում հաղթելու են՝ կամ բանակցությունների, կամ այլ միջոցներով:

«Իրականում Թեհրանի հետ գործերը շատ լավ են։ Ուղղակի չկա այն լուսաբանումը, որին արժանի ենք»,- դժգոհություն է հայտնել Դոնալդ Թրամփը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում