Ուկրաինայի վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը 20 օր. Շմիհալ

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որն այս ընթացքում չի վնասվել՝ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը: Դենիս Շմիհալը հավելել է, որ երկրում վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը 20 օր։ Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Կիևում է, ինչպես նաև Օդեսայի մարզում և առաջնագծին մոտ բնակավայրերում։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման գործարքի, մինչդեռ Կիևը խոչընդոտում է գործընթացը, հայտարարել էր՝ իր երկիրը երբեք չի խոչընդոտել և չի խոչընդոտի խաղաղությունը։ «Ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և Ուկրաինան ոչնչացնելու փորձերն ապացուցում են, որ Մոսկվային խաղաղության համաձայնագրեր պետք չեն»,- շեշտել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-30 ժամ մնում են առանց էլեկտրականության: Նախագահը տեղեկացրել է, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգն ամրապնդելու մասին բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ:

Մոսկվայից էլ անդրադարձել են ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ դա հնարավոր չէ առանց եվրոպական անվտանգության շուրջ երկխոսության: Դմիտրի Պեսկովը նշել է, որ հարկավոր են հանդիպումներ: Նա հավելել է՝ Մոսկվան հետաքրքրված է, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներն այցելեն Ռուսաստան, և բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում