Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների շփումը տևել է ավելի քան 1 ժամ:

«Քննարկեցինք ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև Ուկրաինային Ռուսաստանի հարվածները: Լավ զրույց էր, սակայն ոչ այնպիսին, որը կբերի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ պետք է արձագանքի ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը տեղեկացրել է, որ օրակարգում է եղել նաև Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքը:

«Թեհրանի համար ժամանակը սպառվում է: Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ. կարծում եմ՝ այդ հարցում համակարծիք ենք: Նախագահ Պուտինն առաջարկեց, որ կարող է մասնակցել Իրանի հետ քննարկումներին և գուցե օգտակար լինի այս կարգավորման հարցում»,- ասել է Թրամփը։

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ երկու երկրի ղեկավարները քննարկել են օրերս Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները, պայմանավորվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։ Օրակարգում է եղել նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հնդկաստան-Պակիստան սահմանին:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում