Մենք երեք անհատական սխալ գործեցինք. Ջոն վան ՛տ Սխիպը՝ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ

ԴԴիանա Գասպարյան

Մենք երեք անհատական սխալ գործեցինք, որի հետևանքով էլ երեք գոլ բաց թողեցինք։ Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան ՛տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք սխալներ գործեցինք գոլային դրվագներում, բայց սա Հայաստանի հավաքականում տիրող իրավիճակն է: Վրաստանն իր որակով կարող է պատժել քեզ, երբ դու թույլ ես տալիս անհատական սխալներ»,- ասել է Սխիպը:

Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացել է Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով զիջել է մրցակցին։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում