Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

ԴԴիանա Գասպարյան

Հունվարի 29-ին Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Կապան քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։

Արթուր Խուդինյանն անդրադարձել է գրանցված արդյունքներին, բացթողումների վերացման ուղղությամբ տվել հանձնարարականներ։

Քննարկվել են ծառայության կազմակերպման ու անցկացման, կատարողական կարգապահության, քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության և մի շարք այլ հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում