Նոր մանրամասներ՝ Մակրոն-Իվանիշվիլի հեռախոսազրույցից

ԴԴիանա Գասպարյան

«Վրացական երազանքը» լրացուցիչ տեղեկություն է հրապարակել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է Վրաստանում հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց ազատ արձակելու հարցը։

Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, որ բերման ենթարկվածների մեծ մասը վարչական կալանքի տակ է, մոտ ապագայում նրանք ազատ կարձակվեն: Իսկ քրեական գործերով անցնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Երեկ հայտնի էր դարձել, որ Փարիզի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մակրոնի և Իվանիշվիլու հեռախոսազրույցը:

Ֆրանսիայի նախագահը դատապարտել էր ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը, կոչ արել իշխանությանը՝ երկխոսել քաղաքական բոլոր ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Մակրոնը նաև ափսոսանք էր հայտնել, որ Թբիլիսին հեռանում է եվրաինտեգրման ուղուց, և պատրաստակամություն հայտնել նպաստելու իրավիճակի լիակատար լիցքաթափմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում