Պուտինը և Օրբանը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցը

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետը Բուդապեշտի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Օրբանը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկ գործակցությունը, գոհունակություն հայտնել, որ այդ ոլորտներում շփումը զարգանում է: Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը: Վիկտոր Օրբանը հետաքրքրություն է հայտնել՝ աջակցելու ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղիներ փնտրելու հարցում՝ հաշվի առնելով արևմտյան ղեկավարների հետ իր շփումները։

Ըստ Կրեմլի՝ Պուտինը հերթական անգամ մեղադրել է Կիևին՝ բանակցությունները խաթարելու համար: Հեռախոսազրույցի օրակարգում են եղել նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը, Սիրիայում զարգացումները:

Մեկնաբանելով Պուտին-Օրբան հեռախոսազրույցը՝ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետը ԱՄՆ ընտրված նախագահից որևէ ուղերձ չի փոխանցել Ռուսաստանի նախագահին:

Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հանդիպել էր նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ի թիվս այլնի քննարկվել էր ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում