ԱՄՆ ՄԶԳ-ն հավելյալ 33 մլն դոլար կուղղի Հայաստանի տնտեսական առաջընթացի ամրապնդմանը. Փաուեր

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը տեսաուղերձում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:

Փաուերը նշել է, որ Բրյուսելում վերահաստատվել է Վաշինգտոնի աջակցությունը Երևանին՝ ժողովրդավարական բարեփոխումների խորացման, տնտեսության ընդլայնման և լուսավոր ապագայի ձգտման հարցում:

Նա նկատել է, որ 2022 թ. համեմատ Հայաստանի տնտեսությանը գործակալության տրամադրած աջակցությունը կրկնապատկվել է։ «Այն ընդգրկել է գործնական դասընթացներ կանանց և երիտասարդների համար, որպեսզի նրանք դառնան ավելի մրցունակ։ Նաև ակտիվացել է աշխատանքը ՀՀ կառավարության հետ` ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանը, արտահանման և ներմուծման ուժեղացմանը»,- նշել է Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի աճը միայն անցած տարի կազմել է 17%։

«Հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին տեղեկացնելու, որ գործակալությունը նախատեսում է հավելյալ 33 մլն դոլար ներդնել՝ ամրապնդելու տնտեսական առաջընթացը»,- եզրափակել է Փաուերը։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում