Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ և այլ ոլորտներում գործակցության հեռանկարը։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում զարգացումներին։ Դիվանագետները դատապարտել են Եմենի տարածքին զանգվածային հարձակումները։ Լավրովը և Աբդոլլահիանը կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ապահովել մարդասիրական մատակարարումները՝ խաղաղ բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։

Հեռախոսով զրուցել են նաև Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները: Սերգեյ Շոյգուն և Մոհամմադ Աշտիանին անդրադարձել են ռազմական և ռազմատեխնիկական գործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանում անվտանգային հարցերի շուրջ։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում