ԱՄՆ-ն Իսրայելից ակնկալում է նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայի հատվածում

ԴԴիանա Գասպարյան

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Իսրայելի իշխանության հետ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու հարցով՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հավելել՝ հիմա դրա ճիշտ ժամանակն է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Իսրայելից չի պահանջում ամբողջությամբ դադարեցնել պայքարը ՀԱՄԱՍ-ի դեմ, քանի որ, Քիրբիի ձևակերպմամբ, շարժումը կենսական սպառնալիք է ներկայացնում։ Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն որոշ «նախնական քայլեր» է ձեռնարկել՝ կրճատել է զորքերի քանակը և ավելի քիչ ավիահարվածներ է հասցնում։

Սպիտակ տան ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է Գազայի հատվածում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում