Ֆրանսիան խախտում է կայունությունը նախկին և ներկա գաղութներում և Հարավային Կովկասում. Ալիև

ԴԴիանա Գասպարյան

Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում՝ «Ապագաղութացում. կանանց ներուժի զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի ձևակերպմամբ՝ Հայաստանին զինելով՝ Փարիզը ռազմատենչ քաղաքականություն է վարում և հող նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերազմների համար։ Նա նաև հայտարարել է, թե Ֆրանսիան արևմտյան կազմակերպությունների միջոցով փորձում է ճնշում գործադրել տարբեր պետությունների վրա: Ալիևը հերթական անգամ մեղադրել է Փարիզին կողմնակալ և ոչ օբյեկտիվ քաղաքականության համար:

Ադրբեջանի նախագահը կոչ է արել Փարիզին՝ հայտարարություններ չանել այլ երկրներում, Ալիևի ձևակերպմամբ, մտացածին էթնիկ զտումների մասին:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում