Գազայում զոհերի թիվը գերազանցում է 3400-ը

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մեկ օրվա ընթացքում հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարյուրավոր թիրախների, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերի, թունելների, հետախուզական ենթակառուցվածքի և հրամանատարական կենտրոնների: ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ ոչնչացվել են մի շարք ահաբեկիչներ: Իսրայելի բանակը հավելել է, որ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանում Հեզբոլլահ շարժման թիրախներին: Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Թել Ավիվում երեկոյան ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։

Զոհերի թիվը Գազայի հատվածում աճում է: Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3400, վիրավորվել 12 000-ից ավելի խաղաղ բնակիչ։ 1300 մարդ անհետ կորած է համարվում: Իսրայելական կողմը հայտնում է 304 զինվորականի մահվան մասին:

Գազայի հատվածում նաև հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել, բնակչությունը սննդի, բուժօգնության պակաս է զգում:

Եգիպտոսի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկարաժամկետ հումանիտար աջակցություն տրամադրել Գազայի հատվածին Ռաֆահ անցակետով։

Հումանիտար աջակցության մասին է հայտարարել Ռուսաստանը: ՌԴ ՊՆ-ն 27 տոննա բեռ է ուղարկել Եգիպտոս, որտեղից էլ Կարմիր մահիկի ներկայացուցիչները կհասցնեն այն Գազայի հատված։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում