ԷԷլեն Պետրոսյան

ԿԸՀ նախագահը հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկի մասին տեղեկություններ | ՈՒՂԻՂ

ԿԸՀ նախագահը հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկի մասին տեղեկություններ | ՈՒՂԻՂ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները:

Երևանի բոլոր՝ 475 ընտրատեղամասերը բացվել են, ԿԸՀ-ի կայքից քաղաքացիները կարող են ուղիղ հեռարձակմամբ տեսնել՝ ինչպես է ընթանում քվեարկությունը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Երևանի ավագանու ընտրությունների մասին հրապարակելով ընդհանուր տեղեկություններ, մաղթեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

«Իմ գնահատմամբ՝ ընտրությունները եղել են մրցակցայինև  թափանցիկ, և գաղտնի քվեարկությամբ երևանցիները կընտրեն ավագանի: 475 տեղամասերը բացվել են ժ. 08:00-ին, 460 տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից բացի եղել են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժ. 08:00-ի դրությամբ: Ընտրողների գրանցման բոլոր սարքերը տպել են զրոյական տեղեկանք, այսինքն՝ համակարգն աշխատում է: Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են»,- նշեց Հովակիմյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում