ԴԴիանա Գասպարյան

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հարցերը

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հարցերը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր իրավախորհրդատուի տեղակալ Դեմիան Իսթմանի գլխավորած պատվիրակությանը:

 
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանում անցկացված միջազգային արբիտրաժային կոնֆերանսի կազմակերպման գործընթացում ԱԶԲ-ի ցուցաբերած աջակցության համար։

 

Ասիական զարգացման բանկի և դրա հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման գործընթացում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության, դատաիրավական, կոռուպցիայի կանխարգելման, ինչպես նաև թվայնացման ոլորտներում Արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության նոր ուղիները։
 
Անդրադարձ է կատարվել հաշտարարության ոլորտում մասնագիտական դասընթացների և այլ ուսուցողական ծրագրերի կազմակերպման արդյունավետությանն և կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությանը։
 
Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը Ասիական զարգացման բանկի ավագ իրավախորհրդատու Քրիստինա Պակին և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության ներդրումների գծով ավագ մասնագետ Նարինե Ավետիսյանին պատվոգրեր է շնորհել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում