ԱԱրսեն Մկրտչյան

ԲՏԱՆ ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է. Ռոբերտ Խաչատրյան

ԲՏԱՆ ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է. Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիայի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ներկաներին, ընդգծել, որ մեծ պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր, որից հետո մանրամասնել է նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները։

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։

Սուկրիտի Սինգհ Դահիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել պատվիրակության կազմը, խոսել երկու երկրների միջև պատմական կապերի մասին և հույս հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։

Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում