ԷԷլեն Պետրոսյան

Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թ. օգոստոսի 26-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է: Դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 18:55-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում