ԱԱրսեն Մկրտչյան

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 18 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 18 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիայի կազմակերպման ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, զինվորական պաշտոնեական անփութության ու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում