ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ հարթակից. Պատել

ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ հարթակից. Պատել

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ հարթակից, որում տեղի են ունենում բանակցությունները: Այս մասին նշել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են` անկախ այն հանգամանքից` որտեղ են անցկացվում` Առլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է նա:

Վերջինս կրկնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել կողմերի ջանքերին` կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղությունը տեսանելի է, և ուղղակի երխոսությունը հանգուցային է` խնդիրների կարգավորման համար»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե գործընթացի վերաբերյալ ի՞նչ շփումներ կան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև` Պատելը նշել է, որ չնայած աննախադեպ լարվածությանը` ԱՄՆ և ՌԴ միջև կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատասխանատվությամբ և պատշաճ կերպով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում