ԼԼիլիթ Ասատրյան

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: Պոկում վարժությունում Առաքելյանը գրանցել է 85 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 111 կգ:
 
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Էյլա Ամենա Կոանդան՝ երկամարտի 272 կգ արդյունքով (117+155 կգ), իսկ արծաթե մեդալին արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանյևսկան՝ երկամարտի 238 կգ արդյունքով (108 + 130 կգ):
 
Մարզուհիներն առանձին վարժություններում ևս արժանացել են փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներին համապատասխանաբար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում