ԼԼիլիթ Ասատրյան

Վազգեն Թևանյանը` Եվրոպայի չեմպիոն

Վազգեն Թևանյանը` Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից քիչ անց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար կպայքարի Արման Ավագյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում