ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը  մեկնել է Ադրբեջան, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջը:

Նշվում է, որ այցի շրջանակներում վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։

«Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում